Վրաստան

Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գելա Գալաձեն

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գելա Գալաձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Գելա Գելաձեին երկրի ներքին գործերի նոր նախարար նշանակելու մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը։

Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախորդ նախարար Վախթանգ Գոմելաուրին մայիսի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ 

«Այսօրվանից պարոն Գելան (Գելա Գելաձե) կլինի Վրաստանի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ցանկանում եմ պարոն Գելային մաղթել մեծ հաջողություններ այս պաշտոնում և իր գործունեության մեջ»,-ասել է Կոբախիձեն։ 

Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ նոր նախարարի ղեկավարությամբ՝ Ներքին գործերի նախարարությունում առաջընթացն ու զարգացումը կշարունակվեն, և որ յուրաքանչյուր ոստիկանի շահերի նկատմամբ հոգատարություն կդրսևորվի։

Վրաստանի ներքին գործերի նոր նախարար Գելա Գելաձեն, ով կրթությամբ իրավաբան է, մինչև այս պաշտոնում նշանակվելը զբաղեցրել է Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում