Հայաստան

ՀՀ վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին: 

Վարչապետը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում