Ասիա

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Կատարի արտաքին գործերի պետնախարարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Կատարի արտաքին գործերի պետնախարարին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 27-ին ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: 

Պետնախարարը շեշտել է Կատարի Պետության պատրաստակամությունը նպաստելու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում