Հյուսիսային Կորեայում 4 մարդու են ձերբակալել ռազմանավի մեկնարկի ձախողման պատճառով

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան 4 մարդու է ձերբակալել՝ մեղադրելով նրանց անցյալ շաբաթ ռազմանավի շահագործման հանձնելու ժամանակ տեղի ունեցած վթարի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։

Ձերբակալվածների շարքում է Ռի Հյոն Սոնը՝ Կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմամթերքի արդյունաբերության վարչության փոխտնօրենը, որն, ըստ KCNA-ի «մեծապես պատասխանատու էր լուրջ վթարի համար»։

Իսկ մայիսի 25-ին KCNA-ը հայտնել էր ևս երեք հոգու ձերբակալության մասին։

Մայիսի 21-ին 5000 տոննա տարողությամբ ականակրի շահագործման հանձնելու ժամանակ նավի հետևի հատվածը «վատ հրամանատարության»  և սխալների պատճառով ժամանակից շուտ էր դուրս եկել սահուղուց, բախվել խոչընդոտի, վնասել հատակը և շրջվել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեղի ունեցածն անվանել էր «հանցավոր արարք», որը վնասում է ազգի արժանապատվությունը, և խոստացել էր պատժել բոլոր մեղավորներին։ 

Ըստ CNN-ի ներկայացրած արբանյակային լուսանկարի՝ Հյուսիսային Կորեան ծածկել է կողաշրջված նավը՝ հետաքրքրասեր հայացքներից այն թաքցնելու համար։ 

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի առաջնորդին զայրացրել է 5000 տոննա տարողությամբ ականակրի մեկնարկի ժամանակ տեղի ունեցած խոշոր վթարը

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան