Հայաստան

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ մայիսի 23-ին հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ 

«Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ դպրոցում ստացած գիտելիքներն ու արժեքները կօգնեն հաղթահարելու այդ դժվարությունները և վստահորեն շարժվելու առաջ։ Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը թող դառնա ձեր կյանքի ամենաուրախ և հիշարժան օրերից մեկը: Այն անցկացրեք այնպես, որ ամեն ակնթարթ դառնա լավագույն հիշողությունը»,- դիմելով շրջանավարտներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը և հաջողություն մաղթել ավարտական և ընդունելության քննություններում:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ուսումնական հաստատությունների աշխատակազմերին անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար։

Համաձայն Կրթության կառավարման տեղակատվական համակարգում առկա տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում