Հունգշույ գետի վրա «լողացող վիշապ»-ը Չինաստանի Էնշի քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից է

2 րոպեի ընթերցում

Չինաստանի Էնշի քաղաքում Հունգշույ գետի վրա «լողացող վիշապը»-ը Չինաստանի Հուբեյ նահանգի Էնշի-Տուցզյա-Մյաոսկոմի ինքնավար շրջանի զբոսաշրջային տպավորիչ ու հիշարժան այցեքարտերից է:  

«Արմենպրես»-ի թղթակիցը «Աշխարհը դիմավորում է ձեզ այստեղ.արտասահմանյան լրագրողների ճամփորդություն Հուբեյում» ծրագրով լրագրողական շրջայց է կատարել նահանգում և ծանոթացել տեղի զբոսաշրջային հայտնի վայրերին, հյուրընկալության ավանդույթներին ու տեղական մշակույթի այլ գրավիչ առանձնահատկությունների:

Հունգշույ գետի վրայով «նավարկող վիշապ»-ն ավելի քան 3 տասնյակ բամբուկե լաստերից կազմված տպավորիչ կոմպոզիցիա է՝ 252 մետր ընդհանուր երկարությամբ, որը կարող է տեղավորել մինչև 140 զբոսաշրջիկի։

Այս լաստանավերը, որոնք կազմում են «վիշապի մարմինը», գեղարվեստական ​​լուսավորության և երաժշտության հետ միասին, ստեղծում են Հունգշույ գետի մակերեսով պտտվող հսկա  վիշապի ֆանտաստիկ տեսարան։ 

Նախագիծը ստեղծումից ի վեր ենթարկվել է արդիականացման՝ դառնալով լիովին էլեկտրական և «խելացի», ինչն ապահովել է զրոյական արտանետումներ, իսկ այցելուների համար՝ բարենպաստ շրջակա միջավայրի ու հարմարավետության ներդաշնակ համադրություն։ 

Երեկոյան, երբ գետի ափերը լուսավորվում են տոնական զարդարանքի նմանվող լապտերներով, բացվում է առանձնահատուկ գեղատեսիլ համայնապատկեր՝ ինչպես գետի արտացոլանքում. այնպես էլ ափերի ամբողջ երկայնքով։ 

Հյուրերը լաստանավային զբոսանքի ընթացքում  կարող են վայելել  տուցզյա ժողովրդական երգեր և կենսուրախ ավանդական պարեր՝ լիովին ընկղմվելով այս յուրօրինակ վայրի իսկական մշակութային մթնոլորտում: 

Հայերեն Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին