Այս տարվա հունվար-ապրիլին հավաքագրվել է շուրջ 949 մլրդ դրամ հարկային եկամուտ, աճը՝ 14.5 տոկոս. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրել 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.5 տոկոսով կամ 120 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 

«Այդ գումարից 802.6 մլրդ դրամը հավաքագրվել է հարկային մարմնի կողմից՝ 12.7 տոկոս աճ նախորդ տարվա նկատմամբ, իսկ 146.1 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի կողմից, ինչը 25.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց նա։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2025 թվականի առաջին չորս ամիսներին տնտեսվարողների կողմից դուրսգրվել է 21.4 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ շուրջ 5.2 տրլն դրամ ընդհանուր արժեքով։ ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է 242.5 մլն՝ 923.2 մլրդ դրամ արժեքով։  

Նա նաև նշեց, որ այս ընթացքում հիփոթեքային վարկի շրջանակում քաղաքացիներին վերադարձվել է 43.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ 

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար