Տնտեսություն

Այս տարվա հունվար-ապրիլին հավաքագրվել է շուրջ 949 մլրդ դրամ հարկային եկամուտ, աճը՝ 14.5 տոկոս. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Այս տարվա հունվար-ապրիլին հավաքագրվել է շուրջ 949 մլրդ դրամ հարկային եկամուտ, աճը՝ 14.5 տոկոս. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրել 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.5 տոկոսով կամ 120 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 

«Այդ գումարից 802.6 մլրդ դրամը հավաքագրվել է հարկային մարմնի կողմից՝ 12.7 տոկոս աճ նախորդ տարվա նկատմամբ, իսկ 146.1 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի կողմից, ինչը 25.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց նա։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2025 թվականի առաջին չորս ամիսներին տնտեսվարողների կողմից դուրսգրվել է 21.4 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ շուրջ 5.2 տրլն դրամ ընդհանուր արժեքով։ ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է 242.5 մլն՝ 923.2 մլրդ դրամ արժեքով։  

Նա նաև նշեց, որ այս ընթացքում հիփոթեքային վարկի շրջանակում քաղաքացիներին վերադարձվել է 43.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում