ՀՀ նախագահը ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության նոր պետ ու Խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատար է նշանակել
1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Համլետ Լևոնյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ և ազատվել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի կայքից, մեկ այլ հրամանագրով Ռուբեն Պապյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

Հրամանագրերը ստորագրվել են` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։