Հայաստան

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան հրավիրում է ասոցացված անդամակցության

2 րոպեի ընթերցում

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան հրավիրում է ասոցացված անդամակցության

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան` որպես այս ոլորտի առաջին և միակ մասնագիտական միությունը Հայաստանում, հրավիրում է հայերեն և անգլերեն լեզուներով համընթաց թարգմանիչներին` դառնալու մասնագիտական միության ասոցացված անդամներ:

Ասոցացված անդամակցությունը առաջին քայլն է դեպի լիարժեք անդամակցություն և համընթաց թարգմանիչներին ընձեռելու է հետևյալ հնարավորությունները`

  • Մասնակցություն  Ասոցիացիայի կազմակերպած մասնագիտական միջոցառումներին, աշխատաժողովներին, սեմինարներին և համաժողովներին
  • Հասանելիություն մասնագիտական տեղեկատվությանն ու թարմացումներին ոլորտի զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև Ասոցիացիայի խորհրդատվական և ուսումնագիտական ռեսուրսներին
  • Ներգրավում փորձի փոխանակման և համագործակցության հարթակներում:

Անդամակցությամբ հետաքրքրված լինելու դեպքում խնդրում ենք գրել  [email protected] հասցեին մինչև 2025թ. մայիսի 31-ը:

Անձնական նամակով հայտատուն կստանա հայտադիմումի ձևը և ներկայացվելիք հիմնավորող փոստաթղթերի ցանկը` փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետով: 

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի առաքելությանը, տեսլականին, նպատակներին և մասնագիտական վարքականոններին կարելի է ծանոթանալ այս հղմամբ` www.targman.am:

Ասոցիացիայում կարևորվում է  թարգմանչի դերի և ոլորտային չափորոշիչների հանրահռչակումը` ի շահ  մասնագիտության և համայնքի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում