ԵՄ-ն կվերացնի Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը համաձայնել է վերացնել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Այս քայլը Դամասկոսի նկատմամբ միջազգային դիրքորոշման վերանայման մաս է կազմում և նպատակ ունի աջակցել երկրի վերականգնմանը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Դիվանագետները հայտնել են, որ ԵՄ 27 անդամ պետությունների դեսպանները նախնական համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ, և ակնկալվում է, որ այն պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ մայիսի 20-ին, ավելի ուշ Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Մայիսի 20-ին ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հույս էր հայտնել, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։

Եվրոպա

ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են համաձայնության գալ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ

Փետրվարի վերջին Եվրամիությունը սկսել է գործնական քայլեր ձեռնարկել Սիրիայի նկատմամբ որոշ տնտեսական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և բանկային ոլորտներում, ինչպես նաև ԵՄ երկրներից Սիրիա անձնական օգտագործման համար շքեղ ապրանքների ներմուծման թույլտվության ուղղությամբ ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

Ճապոնիան նույնպես սկսել է ուսումնասիրել սեփական պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը, իսկ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան հայտարարել է, որ իր երկիրն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և համապատասխան որոշում կկայացնի համապատասխան ժամանակին։

Հայերեն العربية Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ