Եվրոպա

ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են համաձայնության գալ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են համաձայնության գալ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հույս է հայտնել, որ Բրյուսելում հավաքված նախարարները համաձայնության կգան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Տեղեկությունների համաձայն՝ նախարարները քննարկում են տնտեսական պատժամիջոցները վերացնելու քաղաքական որոշում՝ միաժամանակ պահպանելով Սիրիայի  նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմին առնչվող պատժամիջոցները և միջոցներ ձեռնարկելով մարդու իրավունքները խախտողների դեմ։

«Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք, որ (Սիրիայում) ժողովրդի համար աշխատատեղեր և ապրուստի միջոցներ լինեն, որպեսզի այն ավելի կայուն երկիր լինի», - նշել է Կալասը։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ Սիրիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ներկայիս փաթեթի ժամկետը լրանում է հունիսի 1-ին, ինչը հնարավորություն է տալիս փոփոխությունների ենթարկել սիրիական հարցի նկատմամբ եվրոպական քաղաքականությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում