Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է նորագույն միջուկային ռումբի ստեղծման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է նորագույն միջուկային ռումբի ստեղծման մասին

ԱՄՆ-ն ավարտել է B61-13 ազատ անկման առաջին ռումբի արտադրությունը՝ վերափոխելով B61 դասի ջերմամիջուկային ռումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային գործակալությունը (NNSA)։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի միջուկային զինանոցի արդիականացումը կարևոր նշանակություն ունի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «խաղաղություն ուժի միջոցով օրակարգի համար»։

Հայտարարությունից հետևում է, որ նախագիծն իրագործվել է նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ։

B-61 ազատ անկման միջուկային ռումբի նոր տարբերակի ստեղծումը հավանության է արժանացել 2023 թ. վերջին, իսկ աշխատանքները պլանավորվել էր ավարտել 2026 թ. գարնանը: B61-13-ով պլանավորվում է հանդերձել ժամանակակից կործանիչներն ու B-21 ռմբակոծիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում