1 րոպեի ընթերցում
Մահացել է հանրահայտ բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական պարգևների դափնեկիր Յուրի Գրիգորովիչը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
Երևանի օպերային թատրոնի բեմում մեծանուն բալետմայստերի լեգենդար բեմադրությունն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն է։ Այն ամենապահանջված և սիրված ներկայացումներից է:
Յուրի Նիկոլաևիչ Գրիգորովիչը ծնվել է 1927 թվականի հունվարի 2-ին Լենինգրադում։ 1946-ին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը և մինչև 1946 թվականը եղել տեղի Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի պարող (1962-1964 թվականներին՝ նաև բալետմայստեր), 1964 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր։ Նրա լավագույն գործերից է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետի բեմադրությունը։ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի թեման Գրիգորովիչն առաջին անգամ մատուցել է սիմֆոնիզացված դասական պարի միջոցներով։
2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։