ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նախնական համաձայնության են եկել մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան մայիսի 19-ին ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովից առաջ նախնական համաձայնության են եկել պաշտպանության և անվտանգության, ձկնորսության և երիտասարդության շարժունակության վերաբերյալ, ինչը նաև հնարավորություն է տալիս բրիտանական ընկերություններին մասնակցել ԵՄ խոշոր պաշտպանական պայմանագրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։  

Պաշտոնյաները հայտնել են, որ Բրյուսելում ԵՄ կառավարությունների ներկայացուցիչները ստացել են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև փոխըմբռնման տեքստը, և փաստաթուղթն այժմ հաստատվում է ԵՄ բոլոր 27 կառավարությունների կողմից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կհանդիպեն մայիսի 19-ին Լոնդոնում։

«Ինչպես ես հասկանում եմ, բոլոր անդամ պետությունները, կարծես, գոհ են այն բանից, ինչ դրվել է սեղանին, քանի որ գագաթնաժողովը շուտով կսկսվի։ Այժմ ընթանում է գրավոր ընթացակարգ՝ բոլոր անդամ պետությունների կողմից պաշտոնական համաձայնությունն ստանալու համար, բայց դա չպետք է որևէ խնդիր առաջացնի», - ասել է ԵՄ դիվանագետներից մեկը։

Այսպիսով, Մեծ Բրիտանիան պատրաստ է համաձայնության գալ բրեքսիթից հետո Եվրամիության հետ հարաբերությունների ամենակարևոր վերագործարկման շուրջ՝ ձգտելով առևտրի և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության՝ նպաստելու մայրցամաքի տնտեսության աճին և անվտանգության ամրապնդմանը։

«Վերջին օրերին և ժամերին Լոնդոնում բանակցողների կողմից ստացված դրական նշանների շնորհիվ այժմ իրավիճակը պատրաստ է հարաբերությունների շատ հաջող և կառուցողական վերագործարկման համար, որից կշահեն և՛ ԵՄ-ն, և՛ Մեծ Բրիտանիան», - նշել է դիվանագետը։

Քննարկվող հարցերի շրջանակում Մեծ Բրիտանիան հույս ունի կտրուկ կրճատել սահմանային ստուգումները և թղթաբանությունը, որոնք դանդաղեցնում են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, իսկ ԵՄ օդանավակայաններում Մեծ Բրիտանիայի ճանապարհորդների համար ավելի արագ էլեկտրոնային դարպասների հասանելիությունը մեծ ժողովրդականություն կվայելի։

Մեծ Բրիտանիան, ինչպես ակնկալվում է, կհամաձայնի երիտասարդների սահմանափակ շարժունակության ծրագրին և կարող է մասնակցել Erasmus+ ուսանողների փոխանակման ծրագրին։

Բացի այդ, Ֆրանսիան ցանկանում է երկարաժամկետ համաձայնագիր կնքել ձկնորսական իրավունքների վերաբերյալ, որը բրեքսիթից հետո ամենազգայուն հարցերից մեկն է։

Հայերեն فارسی Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում