Ռազմական

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: 

Զրուցակիցներն ամփոփել են նաև Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում