«Նոր գիրք»-17/25. Մուրակամի, Բերրոուզ, Աբրահամյան, Մելիքյան,

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Հարուկի Մուրակամի, «Գիշերաժամ»

Գիշերաժամին քաղաքը գործում Է իր օրենքներով: Գիշերվա ժամանակը սեփական ընթացքն ունի: Մթին մարդիկ հանում են դիմակները, բացահայտում իրենց էությունը, հոգեմաշ խնդիրներն ու տագնապները: Զսպված հույզերը դուրս են հորդում անսպասելի ձևերով: Իրերն ու երևույթները երևում են ուրիշ տեսանկյունից՝ ուրիշ լույսի տակ, ծնելով մարդկային ազնիվ զգացմունքներ՝ ապրումակցում և կարեկցանք...

Չապրած կյանք, խլված մանկություն, հենց մանկուց եկող տրավմաներ ու բարդույթներ, քնելու և չարթնանալու ցանկություն... Բայց գիշերվան հաջորդում Է առավոտը, խավարին՝ լույսը: Կյանքը վերստին մտնում Է իր բնականոն հունը: Եվ այս ամենը պարուրված է Մուրակամիի գործերին բնորոշ առեղծվածի մթնոլորտով ու նրբաճաշակ երաժշտական զուգորդումներով:

Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Էդգար Ռայս Բերրոուզ,  «Տարզան. Կապիկների որդեգիրը»

«Տարզան. Կապիկների որդեգիրը» գիրքը ամերիկացի գրող Էդգար Ռայս Բերրոուզի (1875-1950) ստեղծած Տարզանի՝ մարդ-կապիկի մասին պատմող վիպաշարի (քսաներկու պատմություններ) առաջին գիրքն է, որում պատմվում է անգլիացի մի ազնվականի որդու՝ Ջոն Գրեյսթոքի (նույն ինքը՝ Տարզանի) կյանքի պատմությունը լույս աշխարհ գալու պահից  մինչև քաղաքակրթության մեջ հայտնվելը: Նա անակնկալ սիրո ազդեցության ներքո աստիճանաբար վերածվում է իսկական ջենթլմենի:

Արձակագիրը միաժամանակ հմտորեն ներկայացնում է նաև տվյալ ժամանակաշրջանին բնորոշ քաղաքական իրավիճակը: Նա բավական ուշագրավ ու մանրամասն պատկերել է աֆրիկյան ջունգլիների տարօրինակ ու յուրօրինակ կյանքը, ներկայացրել մարդանման կապիկներին բնորոշ սովորությունները, զգացմունքային աշխարհն ու վայրենիների նիստուկացը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փասատավավերագրական գրականություն 

Էդուարդ Աբրահամյան, Գևորգ Մելիքյան, «Համապարփակ անվտանգություն»

Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։ ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի