Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 17-21-ը կժամանի Հայաստան ՝ Ուկրաինայի պատվիրակ Սերգեյ Վլասենկոյի ղեկավարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի մայիսի 16-ին հրապարակված կարգադրության մեջ։
Համաձայն կարգադրության՝ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։