Մեր առաջնահերթությունը Ուկրաինայում լիակատար և անվերապահ հրադադարն է. Եվրոպական հանձնաժողովի նախագահ
2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով։
«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ես հաստատակամորեն աջակցում ենք Ձեզ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի։ Մեր անմիջական առաջնահերթությունը կրակի լիակատար և անվերապահ դադարեցումն է։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակում ենք մեծացնել ճնշումը, որպեսզի Պուտինին նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։
.@eucopresident and I stand firmly with you, President @ZelenskyyUA.
— Ursula von der Leyen (@vonderleyen) May 16, 2025
Our immediate priority is a full and unconditional ceasefire.
That’s why we’re further ramping up pressure to bring Putin to the negotiating table.
We’re putting hard-biting sanctions on Russia, package after… pic.twitter.com/Mvkg2aNSwA
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը շարունակում է սահմանել կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ «փաթեթ առ փաթեթ» սկզբունքով՝ նպաստելով արդար և կայուն խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և ամուր անվտանգության ապահովմանը ողջ Եվրոպայի համար։