Չինաստանում տեղի ունեցած համաժողովում քննարկվեցին թվային կրթության առավելություններն ու արհեստական բանականության դերը դրանում

4 րոպեի ընթերցում

Չինաստանի Ուհան քաղաքում մայիսի 14-16-ը անցկացվեց թվային կրթության թեմայով համաշխարհային համաժողովը (World Digital Education Conference 2025):

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Կրթության զարգացում և վերափոխում. ինտելեկտի դարաշրջան» խորագրով համաժողովի նպատակը ՄԱԿ-ի կողմից համաշխարհային կրթության վերափոխմանը միտված նախաձեռնություններին արձագանքելն էր՝ կոչ անելով համագործակցային ջանքեր գործադրել ինտելեկտի դարաշրջանում կրթության զարգացումն ու վերափոխումը խթանելու համար։ 

ՉԺՀ Պետխորհրդի վարչապետի տեղակալ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Դին Սյուեսեանը համաժողովի բացման խոսքում ընդգծեց, որ Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում թվային կրթության զարգացմանը: 

Նրա հավաստմամբ՝ ներկայում կրթական տերության կառուցման գործընթացն արագացնող Չինաստանը հետևողականորեն առաջ է տանելու կրթական ոլորտի թվային վերափոխումն ու ինտելեկտուալ մոդեռնիզացիան:

Դին Սյուեսեանը մանրամասնեց, որ ստեղծվում է թվային կրթության ժամանակակից համակարգ, որն ավելի ներառական կլինի, կտարբերվի բարձր որակով և ինտելեկտուալացման աստիճանով ու կապահովի հանրամատչելի շարունակական ուսուցում ողջ բնակչության համար:

Չինաստանի կառավարության ղեկավարի տեղակալը կոչ արեց խորացնել միջազգային համագործակցությունը թվային կրթության ոլորտում և արագացնել ՄԱԿ-ի գլոբալ թվային պայմանագրի իրականացումը: 

Մասշտաբային համաժողովի խորագիրը՝ «Կրթության զարգացում և փոխակերպում. ինտելեկտի դարաշրջան»,  ըստ մամուլի պատասխանատուների, արտացոլում է թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում համաշխարհային կրթական համակարգի առջև ծառացած առանցքային մարտահրավերներն ու հեռանկարները:

Բացման արարողությունը մեկնարկեց ցուցադրական դասով, որին ընդգրկված ուսանողները դասախոսի համակարգմամբ խնդիրների լուծման համար կիրառեցին արհեստական բանականության հնարավորությունները:

Համաժողովը նաև միտված է միավորելու բոլոր շահագրգիռ երկրների կառավարությունների, համալսարանների, տարրական և միջնակարգ դպրոցների, համապատասխան միջազգային կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնեսների և այլ շահագրգիռ կողմերի ջանքերը թվային կրթության զարգացման բոլոր գործընթացներն ուսումնասիրելու համար։ 

Բանախոսներն առանձնապես կարևորեցին արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները թվային կրթության զարգացման համար:

Նրանց համոզմամբ՝ թվային կրթության այնպիսի առավելությունները, ինչպիսիք են հավասարությունը, ներառականությունը և ճկունությունը, կրթությանն ընձեռում են նոր եղանակներ՝ ավելի լավ ծառայելու արդիականացմանը և խթանելու մարդկանց համապարփակ զարգացումը։ 

Միջոցառումն ուներ 600 մասնակից, այդ թվում՝ Չինաստանի և արտասահմանյան երկրների ոլորտային պաշտոնյաներ, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բուհերի, տարրական և միջնակարգ դպրոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ ու գիտնականներ:

Հայերեն Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը