Հայաստան

Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպես պաշտպանվել

2 րոպեի ընթերցում

Զեղծարարները, ցավոք, անընդհատ զարգացնում են իրենց սխեմաներն ու առավել «հնարամիտ» տարբերակներ գտնում՝ կորզելու մարդկանց էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառերն ու քարտերի տվյալները․ դրանցից մեկը և այժմ շատ տարածվածը հեռախոսազանգերն են։ 

Ի՞նչ տարբերակով են աշխատում կեղծ հեռախոսազանգերը

Հաճախ այն զեղծարարները, որ դեռ «հմտացած» չեն նման խարդախություններում, զանգահարում են շատ տարբեր երկրների հեռախոսահամարներից, ինչն արդեն իսկ կարևոր ազդակ է լինում՝ զանգին չպատասխանելու և զգոն լինելու համար։ 

Կան նաև զեղծարարների խմբեր, որ կարողանում են կեղծել հայկական հեռախոսահամարները, ընդհուպ մինչև ձեր բանկի հեռախոսահամարը։ Եթե դուք նաև ձեր հեռախոսում գրանցել եք ձեր բանկի հեռախոսահամարը, զանգի պահին էկրանին կտեսնեք անգամ բանկի անունը։ Սակայն ամենակարևորը սկսվում է այդ պահից․ այդ պարագայում ևս պետք է զգոն լինել և չտրամադրել անձնական ոչ մի տվյալ։ 

Երբ պատասխանում եք հեռախոսազանգին, իբր բանկի աշխատակից ներկայացած անձը սկսում է ձեզ համոզել՝ ասելով․

«Հիմա ձեր հաշիվները կոտրել են, զեղծարարները փորձում են գումար կորզել կամ վարկ ձևակերպել, իսկ մենք փորձում ենք կանխել դա, դրա համար անհրաժեշտ է՝ մեզ փոխանցեք բանկային քարտի դիմացի և հետևի տվյալները, հավելվածի գաղտնաբառը», կամ կարող են ասել, որ հիմա ձեր հեռախոսին ուղարկված կոդը պիտի ասեք, սակայն պարզ է, որ դա վարկի ձևակերպումը հաստատելու կոդն է, ինչը նրանց հայտնելուց հետո ձեր անունով միանգամից վարկ կձևակերպվի։

Միշտ հիշեք՝ ոչ մի բանկի աշխատակից երբեք ձեզնից նման խիստ անձնական տվյալներ չի հարցնի՝ բանկային քարտի տվյալներ, SMS-ով ուղարկվող կոդ, էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառ և այլն։ 

Իհարկե, բանկի հեռախոսահամարով զանգահարելը վստահություն է ներշնչում, բայց նման պարագայում անպայման պիտի անջատեք զանգը ու ինքներդ կապվեք ձեր բանկի հետ՝ ճշտելով՝ արդյոք նրանք էին զանգահարել։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Մանկական գրքի փառատոնի բացմանը

Հայաստանյան ընկերությունը` FEAS Չեմպիոնների լիգայի մրցանակակիր. Երևանում կայացավ ConFEAS 2025-ը

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Վաշինգտոնում բեռնատարի վթարի հետևանքով 250 մլն մեղու դուրս է թռել. բնակիչներին հորդորել են հեռու մնալ տարածքից

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքի չընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է արագացնել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից 530 հազար միգրանտի արտաքսումը