Քարդաշյանին թվացել է, թե 2016 թվականի կողոպուտի ժամանակ իրեն կսպանեն. հեռուստաաստղը վկայություն է տվել

3 րոպեի ընթերցում

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում անցկացվող դատական լսումների ժամանակ հայտնել է, թե որքան վախեցած է եղել, երբ 2016 թվականին կողոպտիչները ներխուժել են հյուրանոցի իր համար և զենքը վրան պահելով՝ իրենից 10 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր գողացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես լիովին համոզված էի, որ մահանալու եմ։ Ես մտածում էի քրոջս մասին, մտածում էի, որ նա ներս կմտնի և կտեսնի ինձ՝ սպանված, ու դա հավերժ կմնա նրա հիշողության մեջ», - ասել է հեռուստաաստղը։

Քարդաշյանը լաց է եղել, երբ հիշել է Փարիզում իր վրա իրականացված հարձակումը, որի ընթացքում ոստիկանական համազգեստով կողոպտիչները կապել էին նրան և վրան զենք պահել։

«Մենք առավոտյան պետք է մեկնեինք, հետևաբար, ես իրերս էի հավաքում։ Գիշերվա ժամը 3-ն էր։ Երբ անկողնում էի, աստիճանների վրա ոտնաձայներ լսեցի։ Եվ իմ ննջասենյակ ներխուժեցին մի քանի ոստիկաններ, համենայնդեպս, ես ենթադրեցի, որ նրանք ոստիկաններ են, քանի որ ոստիկանական համազգեստով էին։ Ես հիստերիայի մեջ էի, նայում էի ընդունարանի աշխատողին և ասում՝ ինչ է մեզ հետ կատարվելու, ես պետք է հասնեմ տուն՝ երեխաներիս մոտ», - ասել է հեռուստաաստղը։

Նա նշել է, որ իրեն մի պահ թվացել է, թե իրեն կբռնաբարեն, քանի որ կողոպտիչներն իրեն նետել են մահճակալի վրա, իսկ նրանցից մեկը բռնել է ոտքը։

«Բայց նրանք կապկպեցին ինձ և փակեցին ոտքերս», - ասել է նա։

Հարձակումից հետո, Քարդաշյանի խոսքով, նա ուժեղացրել է իր անվտանգությունը։ 

Նախքան Քարդաշյանի ժամանումը դատարանում վկայություն էր տվել նրա ոճաբան Սիմոն Հարուշը։ 

Աշխարհ

Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու թանկարժեք զարդերի գողության գործով

Դատավարությունը գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել է գրեթե 500 լրագրող։ Դատարանի դահլիճում տեսախցիկներն արգելված են, իսկ դատական լսումներն ուղիղ եթերով չեն հեռարձակվում։ 

10 ամբաստանյալները 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։ Կողոպտիչները փախուստի ժամանակ կորցրել են թանկարժեք զարդերի մի մասը, այդ թվում՝ վեց ադամանդով խաչը, որն անցորդներից մեկը գտել է և տարել ոստիկանություն։ Մնացած զարդերն այդպես էլ չեն գտնվել։ 

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը