Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

3 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր,  հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է 8 մլրդ 600 մլն դրամ: Իրականացված ծրագրերի շրջանակում կատարվել են ասֆալտապատման, գազիֆիկացման, ջրապահովման,  ինչպես նաև  մշակութային  և կրթական հաստատությունների կառուցման աշխատանքներ: 

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի 144 տեղ  հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին  ներկայացվել են Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները ևս: 

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը նաև հանդիպումներ է ունեցել Ալագյազ, Ճարճակիս, Շամիրամ բնակավայրերի բնակիչների հետ:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ բավական լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ, ընդգծել, որ Կառավարությունը համայնքների հավասար զարգացմանը մեծ կարևորություն է տալիս: «Ներդրումները, որոնք իրականացվում են պետական բյուջեից, նաև այդ նպատակով են, միայն մայրաքաղաքի կամ մի քանի քաղաքների զարգացմամբ մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ: Իսկ ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը: Մենք դրանով հպարտանում ենք, ցույց ենք տալիս բազմամշակութային հանրությունը, որ ունենք հանրապետությունում, և այդ ուղղությամբ աշխատանքներ անելու համար նաև փորձելու ենք նոր գործիքներ գտնել, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց կրոնական, մշակութային, կրթական իրավունքներն ու պահանջմունքները կարողանան իրացնել»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ այցի նպատակն է հենց տեղում հասկանալ խնդիրները:  

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը պատասխանել է բնակիչների կողմից բարձրացված հարցերին: 

Հայերեն فارسی Русский

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ