Չինաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության  նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

«Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր համագործակցության դարավոր ավանդույթները և նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների և ժողովուրդների՝ միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության և բարեկամության համար»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ նորանշանակ դեսպանը շեշտել է, որ բոլոր ջանքերը գործադրելու է Հայաստան-Չինաստան գործընկերության ընդլայնման համար:

«Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ես իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Շեշտվել է տարբեր մակարդակներում արդյունավետ և շարունակական փոխգործակցության կարևորությունը, որը կարող է ստեղծել ամուր հիմք երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։

Նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների և ակտիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոն։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որը դիտարկվել է որպես երկխոսության նոր հարթակ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու նպատակով։

Զրույցի ընթացքում դրական են գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը՝ դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի խորացմանը։

 

Հայերեն English Español Français Русский 中文

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը