Նոր Զելանդիան արտակարգ դրություն է հայտարարել ջրհեղեղի պատճառով

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։

Հայտարարությունն արել է Նոր Զելանդիայի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ Բացի այդ, մոտ 150 կիլոմետր ժամ արագությամբ ուժեղ քամիները հարվածել են երկրի մայրաքաղաք Վելինգտոնին՝ վնասելով տանիքներ, տապալելով ծառեր, փակելով ճանապարհներ։

«Վելինգտոնի օդանավակայանում չվերթները չեղարկվել են առնվազն մինչև երեկոյան ժամը 18։00-ն։ Մայրաքաղաքում հարյուրավոր մարդկանց էլեկտրաէներգիան անջատվել է: Հսկայական ալիքները հարվածել են Վելինգտոնի ափին՝ թափելով բեկորներ ճանապարհների վրա և վտանգավոր դարձնելով երթևեկությունը»,-գրում է թերթը:

Օդերևութաբանական ծառայությունը Վելինգտոնում քամու մասին նախազգուշացումը բարձրացրել է հազվագյուտ կարմիր մակարդակի՝ ավերիչ փոթորիկների և կյանքին սպառնացող վտանգի պատճառով, որը կարող է առաջանալ թռչող բեկորներից ու ընկնող ծառերից։

«Կործանարար քամիները լայնածավալ վնասներ կպատճառեն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին և տանիքներին, կստեղծեն վտանգավոր վարորդական պայմաններ և կհանգեցնեն տրանսպորտային և էլեկտրաէներգիայի զգալի անջատումների»,-ընդգծում է New Zealand Herald-ը։

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան