Հայաստան

Սլավմեդի աչքի միկրովիրաբուժության կենտրոնը լավագույններից է. Ռաջշրի Արորա

3 րոպեի ընթերցում

Սլավմեդի աչքի միկրովիրաբուժության կենտրոնը լավագույններից է. Ռաջշրի Արորա

Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության (ArSCRS) երրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան էին ժամանել Հնդկաստանի «Նիշթա ռետինա» կենտրոնի տնօրեն, ակնաբույժ  Ռաջշրի Արորան և պրոֆեսոր, ակնաբույժ, բ.գ.դ., Տվերի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Պրոֆեսորները Հայաստան այցի ընթացքում հյուրընկալվել էին Սլավմեդ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու Սլավմեդի աչքի միկրովիրաբուժության կենտրոնի աշխատանքին։ Սլավմեդ բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովակիմյանի, աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար Վահե Նանյանի ուղեկցությամբ պրոֆեսորները շրջայց են կատարել, ծանոթացել նորագույն սարքավորումներին, աշխատանքային մոտեցումներին և ներդրված տեխնոլոգիաներին։ 

ArSCRS-ի հիմնադիր-նախագահ, Սլավմեդի աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար Վահե Նանյանի խոսքով` նման այցերը երկուստեք կարևոր են.

«Ուրախ էինք Հայասատնում, մասնավորապես՝ համաժողովի շրջանակում և Սլավմեդում հյուրընկալել մեր գործընկերներին։ Նմանատիպ այցերը փորձի, գիտելիքների և հմտությունների փոխանակման հրաշալի հնարավորություն են ինչպես մեր թիմի, այնպես էլ Հնդկաստանի մեր գործընկերների համար։ Մեզ համար շատ կարևոր է միջազգային գործընկերներին ցույց տալ, որ Հայաստանում ոլորտը զարգացած է, և որ այստեղ կիրառվում են միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ»։  

Ռաջշրի Արորան, կիսվելով իր տպավորություններով, նշում է. 

«Սլավմեդն առանձնանում է իր գերժամանակակից սարքավորմումներով և պրոֆեսիոնալ, մարդկային բացառիկ հատկանիշներ կրող թիմով։ Սա շատ կարևոր հանգամանք է մեր աշխատանքում, որովհետև հոգատարությունն ու հիվանդների նկատմամբ կարեկցանքն էական նշանակություն ունեն, հենց դրանք են ձևավորում հարմարավետ ու վստահելի միջավայր բուժառուների համար»։

«Հայաստանում ոլորտն արագ տեմպերով զարգանում է, ինչը ուրախալի և ողջունելի է հատկապես մեր՝ մասնագետներիս համար։ Բժշկության ոլորտում նորարարություններն անընդհատ են. դրանց մշտապես հետևելու ուշադրության կենտրոնում ունենալու համար նմանատիպ այցերն ու միջոցառումները շատ կարևոր են»,-նշում է Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Ռաջշրի Արորային համար տպավորիչ էր նաև համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու մասնագետների բարձր ներգրավածությունը. 

«Տպավորիչ է տեսնել, թե որքան մեծ խանդավառությամբ են Հայաստանում ակնաբույժները մասնակցում նման համաժողովներին։ Ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է, և հատկապես երիտասարդ մասնագետները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարբեր ենթաճյուղերի նկատմամբ։ Այս առաջընթացը խոստանում է, որ Հայաստանում ակնաբուժական ծառայությունների որակը միայն բարձրանալու է»,-նշում է նա։ 

Սլավմեդ բժշկական կենտրոնը, կարևորելով Հայաստանում մասնագիտական համայնքին ուղղված միջոցառումների իրականացումը, աջակցում էր համաժողովին՝ որպես պրեմիում հովանավոր։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում