Կառավարությունը երկու ամսով երկարաձգում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։ 

2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը: 

Փոփոխությունները պայմանավորված են ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվող բարեփոխումներով, որոնք պահանջում են հավելյալ գնահատականներ և ժամկետներ։

Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն ՀՀ 2025 թ. պետական բյուջեի շրջանակում՝ առանց հավելյալ բյուջետային ճնշման։

Խոսքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50 հազար դրամի աջակցության ծրագրի մասին է։ 

Հայերեն English Español

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին