Վրաստան

Թբիլիսիի շուկայում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիի շուկայում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է

Թբիլիսիի «Վոկզալնայա պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում ապրիլի 30-ի վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է Հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր վարչության պետ Լևան Մուսելիանին։

Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա և անձնակազմ։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։

«Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ՝ հնարավոր եղավ տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը։ Ներկայումս հրդեհը մարվել է, և մշակվում են ծխացող տարածքները», - ասել է Մուսելիանին։

Նրա խոսքով՝ հրդեհը տարածվել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածքում։

Ներկայում աշխատանքներ են տարվում մնացած ծխացող հրդեհները մարելու համար։ 

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում