Հայոց ցեղասպանություն

Հարավային Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրահավաքներ են անցկացվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրահավաքներ են անցկացվել

Հարավային Կալիֆոռնիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անցկացվել են հանրահավաքներ, այդ թվում՝ Բևեռլի Հիլզում թուրքական հյուպատոսության դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC7 Eyewitness News-ը:

«Հանրահավաք՝ հանուն մեր ապագայի»-ն  կազմակերպել է Հայկական երիտասարդական ֆեդերացիան: 

«Փողոց դուրս եկած բոլոր հայերին և ոչ հայերին տեսնելն ինձ հույս է տալիս»,-ասել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայից Նարեկ Կույումջյանը։

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի և Գլենդելի Միացյալ դպրոցական շրջաններում դպրոցներ են փակվել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ այս հավաքը կարևոր է երիտասարդ սերունդների համար՝ գիտակցելու իրենց նախնիների տոկունությունը և երբեք չմոռանալու այն:

«1915 թվականին մեկուկես միլիոն հայ զոհվեց Օսմանյան կայսրության ձեռքով։ Մենք թուրքական հյուպատոսության առջև ենք, քանի որ թուրքական կառավարությունն, ի տարբերություն ամերիկյան կառավարության և աշխարհի 30 կառավարությունների, դեռևս ժխտում է Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Կույումջյանը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում