Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

 «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում այն ​​հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին և մահվան երթի դատապարտվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար»,-նշել է Թրամփը: 

Նա ընդգծել է ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերը։ «Մենք հպարտ ենք 1915-ին հիմնադրված՝ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,-շեշտել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է . «Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը»:

Թրամփը ընդգծել է՝ երջանիկ են, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի ԱՄՆ ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան ԱՄՆ կյանքում՝ լինելով ականավոր զինվորականներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ: 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակություն և տարածաշրջանային կայունության պահպանում՝ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի