Քրիս Ռաթը Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պատգամավոր, Ստվերային կառավարության հատուկ պետնախարար Քրիս Ռաթը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին գրել է X-ի իր հարթակում:
«Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները.
Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,- գրել է նա:
Today, Armenian-Australians remember the terrible atrocities committed by the Ottoman Empire.
— Chris Rath (@ChrisRathMLC) April 24, 2025
I call upon the Federal Government to formally recognise the Armenian Genocide and stand with our Armenian community 🇦🇲 🇦🇺#nswpol #auspol #ArmenianGenocide #Armenia pic.twitter.com/NsUkpwc01e