Չինաստան

Toyota-ն մտադիր է 2 միլիարդ դոլար ներդնել Չինաստանում

2 րոպեի ընթերցում

Toyota-ն մտադիր է 2 միլիարդ դոլար ներդնել Չինաստանում

Ճապոնական Toyota Motor-ը պլանավորում է 14,6 միլիարդ յուան ​​(շուրջ 2 միլիարդ դոլար) ներդնել Շանհայում գործարան կառուցելու համար, որը կարտադրի էլեկտրամեքենաներ և մարտկոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Շանհայի իշխանությունները և Toyota-ի ներկայացուցիչները ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել Shanghai Auto Show 2025 ավտոմոբիլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում:

Ձեռնարկությունը գտնվելու է Շանհայի Ցզինշան շրջանում և կենտրոնանալու է Lexus էլեկտրամեքենաների և էլեկտրամեքենաների մարտկոցների հետազոտության, մշակման, արտադրության և իրացման վրա:

Ըստ Bloomberg գործակալության՝ ճապոնական մյուս ավտոարտադրողը՝ Nissan Motor-ը, մտադիր է մինչև 2026 թ. վերջը Չինաստանում լրացուցիչ ներդնել 10 միլիարդ յուան ​​(1,4 միլիարդ դոլար):

«Քանի որ Չինաստանը շատ արագ է շարժվում, մենք ցանկանում ենք մնալ (այս շուկայում) և ցանկանում ենք մրցակցել», - Nissan-ի չինական ստորաբաժանման ղեկավար Սթիվեն Ման հայտարարել է Շանհայի ավտոսրահում անցկացված մամուլի ասուլիսում։

Nissan-ը ցուցահանդեսում ներկայացրել է երկու նոր մոդել, այդ թվում՝ Frontier Pro հիբրիդային բեռնատարը: Ընկերությունը նաև հայտարարել է, որ մինչև 2027 թ. կեսերը Չինաստանի համար կմշակի 10 նոր ավտոմեքենա (ավելի վաղ պլանավորվել էր ութը): Ընդ որում, բոլոր մոդելներն արտահանվելու են, հայտարարել է Ման՝ չնշելով մատակարարումների ժամկետներն ու ուղղությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում