Քաղաքացիական գործերի թիվը մոտ 80 տոկոսով նվազել է․ ԲԴԽ նախագահ

1 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին քաղաքացիական գործերի թիվը դատարաններում զգալիորեն նվազել է՝ օրենսդրական բարեփոխումների շնորհիվ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն գործադիր և օրենսդիր մարմինների գործընկերների հետ համատեղ մշակված օրենսդրական նախաձեռնությունների և գործող օրենքների արդյունքում կարողացել է զգալիորեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։

«Քաղաքացիական գործերի մասով վերջին ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումներն իրենց դրական արդյունքները տվել են։ Այն գործերը, որոնք մինչև 2 միլիոն դրամի բռնագանձման գործեր են, այլևս չեն քննում քաղաքացիական գործերով զբաղվող դատավորները։ Սա հնարավորություն է տվել գրեթե 80 տոկոսով նվազեցնել քաղաքացիական գործերի քանակը»,-նշեց Աթաբեկյանը։

ԲԴԽ նախագահի ներկայացմամբ՝ դատարաններում քաղաքացիական գործերի թիվը մոտ 170 հազարից իջեցվել է 20 հազարի սահմանում, ինչն, ըստ նրա, մեծ ազդեցություն է ունեցել դատարանների արդյունավետության վրա։

 

Հայերեն English

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով