Տնտեսություն

20% idcoin Carpisa-ում. IDBank-ի և Իդրամի նոր արշավը

2 րոպեի ընթերցում

20% idcoin Carpisa-ում. IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ճամփորդության ամառային ուղղությունն արդեն ընտրել եք, տոմսերը գնել եք, անգամ վիզան եք հասցրել ստանալ, կարծես թե մնում է միայն հավաքել ճամպրուկը։ Իսկ եթե պետք է նո՞րը գնել։ Ինչպես միշտ՝ IDBank-ն ու Իդրամը իրենց բազմաթիվ նախաձեռնություններով ու անակնկալներով ճամփորդության սիրահարների կողքին են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՝ IDBank-ից ու Իդրամից, այս անգամ ակցիան բարձրորակ ճամպրուկների տեսականի առաջարկող Carpisa խանութների ցանցի հետ է։ 2025թ․ ապրիլի 8-ից մինչև հունիսի 8-ը Carpisa խանութներում վճարելով IDBank-ի քարտերով կամ կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 20% idcoin չզեղչված ճամպրուկների համար։

IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասցրել է սիրվել հաճախորդների կողմից, դրա համար այս անգամ ընտրվեց բոնուսի հենց այդ տարբերակը․ «Իսկ աշխարհը բացահայտելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն մեզ համար շատ մեծ նշանակություն ունի․ մենք միշտ մեր հաճախորդների կողքին ենք այդ ճանապարհին՝ առաջարկելով առավելություններ բիզնես-սրահներում, բոնուսներ աշխարհի տարբեր երկրներում վճարումներ կատարելիս, ինչպես նաև որակյալ ու հարմարավետ ճամպրուկ ձեռք բերելու հնարավորություն՝ շահավետ տարբերակով», - ասաց Գոհար Ղուկասյանը։ 

Idcoin-ները հավատարմության միավորներ են, որ կարելի է օգտագործել Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում՝ QR վճարում կատարելիս ընտրելով այն որպես վճարման միջոց (1 idcoin = 1 ՀՀ դրամ)։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում