ՀՌՀ նախագահն ընդգծեց հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։  

«Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք ունեն մանկական կամ մշակութային բնույթ և հայերեն թարգմանություն՝ առնվազն լուսագրերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Հակոբյանը։ 

Նա հիշեցրեց ռուսաստանյան հեռուստածրագրերի բովանդակության շուրջ հասարակական դժգոհությունները՝ նշելով, որ իրավիճակն ավելի հեշտ կլիներ կանխել, եթե տարիներ առաջ քաղաքական կամք լիներ նման ծրագրերի մուտքը սահմանափակելու հարցում։ 

«Որպեսզի պարզ լինի, մեր խնդիրը ոչ թե միայն ռուսական ծրագրերի արգելափակումն է, այլ ընդհանրապես օտարերկրյա ծրագրերի խիստ սահմանափակումը։ Օրինակ՝ ֆրանսիական ARTEfr հեռուստաընկերությունը Հարավային Կովկասի քարտեզը ներկայացրել էր առանց Հայաստանի։ Այժմ այդ հեռուստաընկերությունը ցանկանում է մուտք գործել հայկական մուլտիպլեքս։ Նման պարագայում, եթե թույլատրենք ֆրանսիական կողմին, ստիպված կլինենք թույլատրել մյուս դաշնակիցներին և բարեկամ երկրներին։ Դրա հետևանքով՝ հանրային մուլտիպլեքսը, որը ստեղծվել է հարկատուների միջոցներով, կդառնա այդ միջպետական բախումների, տեղեկատվական պատերազմների թատերաբեմ»,- նշեց նա։ 

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան