Երևան

Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի մանկապարտեզներում

1 րոպեի ընթերցում

Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի մանկապարտեզներում

Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Ծրագիրը նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Այդ ծրագրով դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների: 

Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում