Կառավարությունը Հրաչյա Զաքոյանին հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ապրիլի 17–ի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2025թ մարտի 19–ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, որին մասնակցել են 4 հավակնորդներ: 

Խորհրդի անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով 19 կողմ ձայնով ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով ընտրվել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը:

«Պարոն Զաքոյանը նոր մարդ չէ բուհում, ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի: 2018 թվականից հանդիսացել է բուհի պրոռեկտորը, իսկ 2023–ի դեկտեմբերից կատարում է նաև ռեկտորի պարտականությունները: Այս ընթացքում մենք նաև համոզվել ենք պարոն Զաքոյանի կողմից բուհի կառավարման արդյունավետության մասով»,–ասաց նախարարը:

Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք վստահել են իրեն այդ ոչ հեշտ աշխատանքը:

«Աշխատանքը ստանձնել եմ՝ պատկերացնելով դրա և բարդությունը, և պատասխանատվությունը, միևնույն ժամանակ տեսնելով պետական կառավարման մարմինների՝ շարունակական աջակցելու պատրաստակամությունը: Համաձայնել եմ ստանձնել այս պարտավորությունը՝ նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ագրարային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում»,–ասաց Զաքոյանը:

Նա նկատեց, որ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում: «Իսկ առանց որակյալ մասնագետների՝ դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը: Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ միևնույն ժամանակ լիովին տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը»,–ասաց Զաքոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Զաքոյանին ու հաջողություն մաղթեց աշխատանքում:

 

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան