Նինա Փիրումյանն ու Թորսթեն Աֆլերբախը քննարկել են խտրական խոսույթի և ատելության խոսքի տարածումն առցանց տիրույթում

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի վարչության Ներառականության և խտրականության դեմ արգելքի ծրագրերի բաժնի ղեկավար Թորսթեն Աֆլերբախին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանին։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հասցեագրման հարցում համակարգային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Իբրև մտահոգության առարկա՝ քննարկվել է խտրական խոսույթի և ատելության խոսքի տարածումն առցանց տիրույթում, մեդիադաշտում, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից։

Նինա Փիրումյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են համագործակցության թե՛ կարճաժամկետ և թե՛ հեռանկարային ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։

Իր հերթին Թորսթեն Աֆլերբախը շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից