Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին «լուրջ հետևանքներով» է սպառնում Հարավային Կորեայի հետ զորավարժությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ նրանց համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության հայտարարությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարությունը խստորեն նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի բլեֆային ռազմական գործողությունները, որոնք լուրջ վտանգ են ստեղծում մեր պետության ինքնիշխանության և տարածաշրջանի իրադրության համար, անխուսափելիորեն…. լուրջ բացասական հետևանքների կհանգեցնեն նաև իրենց երկրի անվտանգային իրադրության համար», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Փհենյանը «զսպման ճնշող ուժերի կիրառմամբ» կստիպի ԱՄՆ-ին գիտակցել, որ որքան բարձր լինի ԿԺԴՀ-ի դեմ սադրանքների մակարդակը, այնքան բարձր կլինի վտանգի մակարդակը Վաշինգտոնի համար։

«ԿԺԴՀ-ի զինված ուժերը ոչ մի դեպքում թույլ չեն տա թշնամական ուժերի կողմից պետության ինքնիշխանության ու անվտանգության համար ամենաչնչին իսկ սպառնալիք և հզոր ուժ կկիրառեն՝ զսպելու Միացյալ Նահանգների ագրեսիվ մտադրությունները», - ընդգծել են նախարարությունում։

ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարությունը նման հայտարարություն է հրապարակել՝ ի պատասխան Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի համատեղ օդային վարժանքների, որոնք անցկացվել են ամերիկյան B-1B ռմբակոծիչների մասնակցությամբ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան