Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Սիրելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ:

Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության:

Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել ամենաբարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել առավել կոփված, առավել պրոֆեսիոնալ ու առավել պատասխանատու: Ոստիկանության հարյուրավոր ծառայողներ նաև իրենց անձնազոհությամբ են հավաստել Հայրենիքի, պետության հանդեպ հավատարմությունն ու պատրաստակամությունը:

Ժամանակի հրամայականին ընդառաջ՝ վերջին տարիներին Ոստիկանությունը պատվով անցավ և շարունակում է անցնել արմատական բարեփոխումների ճանապարհ, որի նպատակը արհեստավարժ Ոստիկանություն ունենալն է: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին ու մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։ Հենց այդ առաջնահերթություններն են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունների՝ Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի հիմքում։

Սիրելի՛ ոստիկաններ, ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզ: Յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

Շնորհակալությո՛ւն ոստիկանության վետերաններին:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին»:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում