Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի, 50 մարդ դեռևս անհետ կորած է

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուսիսում գտնվող Չատուչակ թաղամասում Գլխավոր աուդիտի գրասենյակի 30-հարկանի շենքի՝ երկրաշարժից փլուզման հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է 103 մարդ, որոնց թվում հաստատված զոհերի թիվը կազմել է 44։ Ինը մարդ վիրավորվել, ևս 50-ը դեռևս անհետ կորած են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Nation պարբերականը՝ վկայակոչելով Բանգկոկի մայրաքաղաքային վարչությունը: 

Որոնողափրկարարական աշխատանքների 18-րդ օրը՝ ապրիլի 15-ին, հայտնաբերվել է ևս մեկ դի։

Հայտնաբերվածներից 15-ի ինքնությունը պարզվել է․ նրանց շուտով կվերադարձեն իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու։ Բանգկոկի մայրաքաղաքային վարչությունը զոհերից յուրաքանչյուրի համար կտրամադրի հուղարկավորության նպաստ։

Բանգկոկի փոխնահանգապետ Տավիդա Կամոլվեջը հայտարարել է, որ որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, կառույցի բարձրությունը կրճատվել է մինչև 19 մետր։

Իսկ Մյանմայում, ապրիլի 6-ի տեղեկությունների համաձայն, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորվել է 5012 մարդ, 210-ը անհետ կորած են։

Մյանմայում մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներն ավերել են հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան