Մշակույթ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ապրիլի 15-ին նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ժամը 15:00-17:00-ը Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։  

Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար։

Օրվա ընթացքում Երևանի արվեստի և գեղարվեստի դպրոցներում ևս կկազմակերպվեն նկարչության դասեր։

Արվեստի համաշխարհային օրը պաշտոնապես ընդունվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2019 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում։ Ողջ աշխարհում օրը նշվում է տարբեր միջոցառումներով՝ ցուցահանդեսներ, բաց արվեստանոցներ, թատերական ներկայացումներ, համերգներ, աշխատանքային սեմինարներ և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում