Բարձր տեխնոլոգիաներ

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ բոլոր սամմիթներն իր մասշտաբով և բովանդակությամբ. ՀՀ ԲՏԱ նախարարություն

2 րոպեի ընթերցում

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ բոլոր սամմիթներն իր մասշտաբով և բովանդակությամբ. ՀՀ ԲՏԱ նախարարություն

ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50.000 մասնակիցների և հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրներից: Միջոցառումը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում՝ տարիներ շարունակ հյուրընկալելով արտասահմանյան ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք, Հայաստան գալով, իրենց հետ բերել են նաև տարիների փորձով ձևավորված միջազգային ստարտափ մշակույթ:

Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ սամմիթներն իր մասշտաբով և բովանդակությամբ: Նորարարական միջոցառում լինելուց բացի այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը հանդիսանալու է նաև որպես մի շարք ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող պլատֆորմ,
մասնավորապես՝ Youth PreCOP 2025, Sevan AgriTech Summit 2025, Energy Transition and Entrepreneurship Summit 2025, Sevan EV Rally 2025, WineTech Summit @Sevan 2025, Mining & Metals Innovation Forum 2025, FinTech Summit @Sevan 2025։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում