Հայաստան

Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտ ունեցող) ընտանիքներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում։ 

Նախագծով ներկայացվող միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ: 

Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55000 ՀՀ դրամից: 

Աջակցության ամսական չափը կկազմի՝

1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.

2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:

Նշվում է, որ նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է:

Ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ e-gov.am կայքում՝ ուսումնասիրելով ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի օրակարգի 30-րդ հարցը։ 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հղմամբ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում