Եվրոպա

ԵՄ անդամ երկրները քվեարկել են ԱՄՆ-ի դեմ առևտրային հակաքայլերի կիրառման առաջարկի օգտին

1 րոպեի ընթերցում

ԵՄ անդամ երկրները քվեարկել են ԱՄՆ-ի դեմ առևտրային հակաքայլերի կիրառման առաջարկի օգտին

Եվրամիության երկրները կողմ են արտահայտվել պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին հակազդելու առաջարկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։

«Հանձնաժողովի առաջարկը կատարվել էր ԵՄ-ից պողպատի և ալյումինի ներկրման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմանն ի պատասխան: ԵՄ-ն չարդարացված և կործանարար է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերը՝ գտնելով, որ դրանք տնտեսական վնաս են պատճառում երկու կողմերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը»,- նշված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում:

ԵՄ-ն հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հավասարակշռված և փոխշահավետ արդյունքների որոնմանը:

Նշվում է, որ եվրոպացիների հակաքայլերը կսկսեն կիրառվել Եվրահանձնաժողովի ներքին ընթացակարգերի ավարտից և կատարողական փաստաթղթի հրապարակումից հետո՝ ապրիլի 15-ից։

Եվրահանձնաժողովը հայտարարել է նաև, որ հակաքայլերը կարող են կասեցվել ցանկացած պահի, եթե Միացյալ Նահանգները համաձայնի արդար և հավասարակշռված որոշման կայացմանը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում