Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն անհատական ԵԱ-ում կիսում է 2-3 տեղերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լիլիթ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ունի 5.5 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն ունի 5 միավոր: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն ունեն 4.5 միավոր: 

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Հայերեն Русский