Սպորտ

ՉԼ. «Ինտեր»-ը հաղթեց «Բավարիա»-ին, «Արսենալ»-ը` «Ռեալ»-ին

1 րոպեի ընթերցում

ՉԼ. «Ինտեր»-ը հաղթեց «Բավարիա»-ին, «Արսենալ»-ը` «Ռեալ»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին քառորդ եզրափակիչ հանդիպումենրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենի «Բավարիա»-ն, սեփական հարկի տակ ընդունելով Միլանի «Ինտեր»-ին, զիջեց 1:2 հաշվով: «Բավարիա»-ի միակ գոլը խփեց մրցաշրջանի ավարտին թիմից հեռացող Թոմաս Մյուլլերը, իսկ «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Դավիդե Ֆրատեզին:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 74-րդ րոպեին։

Օրվա մյուս խաղում «Արսենալ»-ը, Լոնդոնում ընդունելով «Ռեալ»-ին, հաղթանակի հասավ 3:0 հաշվով: «Զինագործների» կազմում դուբլ ձևակերպեց Դեքլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ  Միկել Մերինոն:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

Ապրիլի 9-ին կկայանան «Բարսելոնա»-«Բորուսիա», ՊՍԺ-«Աստոն Վիլա» խաղերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում