Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

ԱՄՆ Գերագույն դատարանն ապրիլի 7-ին բավարարել է ամերիկյան վարչակազմի պահանջը և վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Դատարանի հինգ անդամներ քվեարկել են արգելքը վերացնելու օգտին, չորսը՝ դեմ։ Այսպիսով, բեկանվել է վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել ստորադաս ատյանի վճիռը։ 

Միևնույն ժամանակ Գերագույն դատարանը գործադիր իշխանությանը պարտավորեցրել է «ողջամիտ ժամանակ» տալ միգրանտներին ՝ դատարանում վիճարկելու իրենց արտաքսումը, նախքան նրանց կվտարեն երկրից: Բացի այդ, Գերագույն  դատարանի որոշմամբ, համապատասխան դատական քննությունները պետք է տեղի ունենան Տեխասում, որտեղ պահվում են միգրանտները, այլ ոչ թե Վաշինգտոնում։

Ավելի վաղ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատարանը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել 1798 թվականի «Օտարերկրացի  թշնամիների մասին» օրենքի հիման վրա Միացյալ Նահանգներից միգրանտների զանգվածային արտաքսումները, մինչև չորոշվի դրա կիրառման իրավաբանական հիմնավորումը, ինչպես նաև հետ դարձնել արտաքսվող անձանցով թռչող բոլոր չվերթերը: Ըստ ABC News-ի՝ ԱՄՆ վարչակազմն անտեսել էր դատարանի այս պահանջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում