ՀՀ նախագահն ԱՄԷ-ում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ առաջնային ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման կարևորությունը:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Էմիրությունների միջև ձևավորված կայուն գործընկերությունն ու տարեցտարի խորացող սերտ համագործակցությունը՝ նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը, ինչը կնպաստի տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը:

Զրուցակիցները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նշելով, որ այդ գործընթացը կարևոր է երկու պետությունների տնտեսական զարգացման համար:

Հայերեն العربية English Français ქართული Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն