Շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կկարողանան աջակցության ծրագրից օգտվել. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ բացի այդ, որպես լրացուցիչ աջակցություն, շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կստանան նաև վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, եթե նախորդ տարվանից ունեն հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար աջակցության գումարը չի կարող գերազանցել չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը)։ 

Աջակ­ցու­թյունից օգտվելու համար տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում՝ 1-ին եռամսյակի համար՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Տնտեսվարողները կկարողանան օգտվել աջակցության ծրագրից, եթե 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025թ. 1-ին և 2-րդ եռամսյակների համար եղել են շրջանառության հարկ վճարող և վճարել համապատասխան եռամսյակների շրջանառության հարկը։ Բացի այդ, տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը պետք է գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025թ․-ի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով տնտեսվարողները պետք է ունենան չնվազեցված ու փոխանցված գումար։ 

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից